National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.09.2007
Ազգային ժողովն սկսեց չորրորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքները


Սեպտեմբերի 10-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո տեղի ունեցավ Ազգային ժողովի չորրորդ գումարման  երկրորդ նստաշրջանի բացումը, որից հետո Ազգային ժողովը քննարկեց եւ հաստատեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերը:


Ազգային ժողովն սկսեց քննարկել «ՀՀ 2006 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցը, որը ներկայացրեց
ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը: Բանախոսի գնահատմամբ` տնտեսական աճը  2006-ին բնորոշվել է երկնիշ թվով` կազմելով 13,4 տոկոս եւ գերազանցելով ծրագրային ցուցանիշը 2,4 կետով: Համախառն ներքին արդյունքը կազմել է 2657 մլրդ. դրամ: Փոխնախարարը տեղեկացրեց, որ տնտեսական աճի գերակշիռ մասը` 12 տոկոսը, ապահովվել է կապիտալ շինարարության եւ ծառայությունների հաշվին:   Գործազրկության  մակարդակը, հաշվետվության համաձայն, նվազել է 0,8 տոկոսով. պաշտոնական տվյալներով` գործազուրկների թիվը կազմել է 88,9 հազար: Թեեւ 2006թ.-ի համար կանխատեսվել էր գնաճի 3 տոկոսանոց մակարդակ (նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ), տարեվերջին վերանայվել է գնաճի մակարդակը եւ սահմանվել 5 տոկոս` 1,5 տոկոս տատանման հնարավորությամբ:   Գնաճի փաստացի ցուցանիշը 2006-ին կազմել է 5,2 տոկոս: Հաշվետու ժամանակաշրջանում դրամն արժեւորվել է 18,9 տոկոսով: Արտահանումն ավելացել է 3,1 տոկոսով, ներմուծումը` 21,8 տոկոսային կետով: 2006թ. բյուջեի կատարման արդյունքում արձանագրվել է  39,7 մլրդ դեֆիցիտ` ծրագրված 71,6 մլրդ-ի փոխարեն: Պակասուրդի ֆինանսավորումը թե արտաքին, եւ թե ներքին աղբյուրներից  կատարվել է ցածր մակարդակով:  Բյուջեի եկամտային մասը կատարվել է 97,8 տոկոսով: Սեփական եկամուտների ծրագիրը գերազանցվել է 3,5 տոկոսով, իսկ արտաքին պաշտոնական տրանսֆերտների կատարողականը կազմել է ընդամենը 38,4 տոկոս: Պետբյուջեի ծախսերը նախորդ տարի կատարվել են 92 տոկոսով եւ կազմել 481,2 մլրդ. դրամ: Շեղումը բացատրվում է արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի թերակատարմամբ: Որոշ  ծախսեր իրականացվել են տնտեսումով: Հաշվետու տարում բյուջետային ծախսերի գծով նոր պարտքեր չեն կուտակվել: 2006 թ. գրեթե բոլոր հարկատեսակների գծով արձանագրվել են աճի բարձր տեմպեր:

Պարոն Ջանջուղազյանը 2006 թ. բյուջետային հատկացումներն ու ծախսերը ներկայացրեց նաեւ ըստ առանձին ոլորտների:

ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը խոսեց նախորդ տարվա բյուջեի կատարողականի եւ առաջընթաց միտումների մասին` մասնավորապես կարեւորելով այն փաստը, որ հարկերը հավաքագրումը ժամանակային առումով  հավասարաչափ է կատարվել: Պարոն Սարգսյանը նշեց նաեւ, որ հարկերի աճի մակարդակը դեռեւս զիջում է համախառն արդյունքին, ինչը պետք է հանգամանորեն քննարկել եւ միջոցներ ձեռնարկել այդ շեղումները վերացնելու համար: Մյուս խոցելի երեւույթը կանխիկ շրջանառության գոյությունն է, որը  բարդություններ է առաջացնում ֆինանսական շուկայի բարելավման ու բանկային աշխատանքների կազմակերպման տեսանկյունից:

Վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանի գնահատմամբ` 2006-ին  շարունակվել են դրական միտումները, բարելավվել են բյուջեի կատարման ցուցանիշները: Պարոն Ոսկանյանը նշեց նաեւ թերություններ եւ օրենքների միջեւ անհամապատասխանություններ. 2006թ. արտաբյուջետային հաշիվները ներառված են բյուջեի կատարողականում որպես բյուջետային ծախսեր: 2006թ. արտաբյուջետային եկամուտները կազմել են շուրջ 12 մլրդ. դրամ, առանց որի` բյուջեի եկամտային մասը կատարվել է 104,2 տոկոսով: Վերահսկիչ պալատը  բյուջեի եկամտային եւ ծախսային մասի կատարման ցուցանիշները հաշվարկել է առանց արտաբյուջետային եկամուտների: Հաշվետվության մեջ, ըստ Գագիկ Ոսկանյանի, ամբողջական չէ  հարկային եկամուտների պատկերը, բացակայում է  դասակարգումն ըստ հարկատեսակների: Թերակատարվել են նաեւ որոշ ծրագրեր, կան նաեւ ծրագրեր, որոնք նախատեսված չեն, բայց ներառված են բյուջեի կատարողականում:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրեց 2006 թվականին հանրապետության տնտեսական աճի մակարդակը, դրա մեջ կապիտալ շինարարության եւ ծառայությունների ոլորտի նշանակալից դերը, կատարեց պետական բյուջեի եկամուտների, պակասուրդի, ծախսերի վերլուծություն եւ թվերի ու փաստերի համադրմամբ 2006 թվականի պետական բյուջեի կատարողականը գնահատեց որպես գործադիր  եւ օրենսդիր մարմինների հետեւողական ու նպատակադրված աշխատանքի արդյունք եւ համոզմունք հայտնեց, որ իշխանությունների ծրագրային քաղաքականության շնորհիվ այն  շարունակական զարգացում կունենա:

ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումները կշարունակվեն սեպտեմբերի 11-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am